Կորել է քաղաքացի. որոնումները դեռ արդյունք չեն տվել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի, Նոր Երզնկա գյուղի բնակիչ Վ. Ա.-ը (ծնվ.1954թ.) առավոտյան դուրս է եկել անասուններին արածացնելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարրաների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել 12 հրշեջ-փրկարարներ:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.02 -ին վերսկսվել են Վ. Ա.-ի որոնողական աշխատանքները :
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն