Բաժիններ՝

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հրաժարական է տվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի ժամանակավոր կառավարությունը վարչապետ Աբդալլահ Թանիի գլխավորությամբ հրաժարական է տվել: Այս մասին նշված է կառավարության տարածած հայտարարությունում:

Նման քայլ ընդունվել է նրա համար, որպեսզի Ներկայացուցիչների պալատը հնարավորություն ստանա ձևավորել նոր կառավարություն՝ հաշվի առնելով հունիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Օրենսդիրներից մեկը հայտարարել է, որ այդ ամենը միայն ձևական ընթացակարգ է, և որ իրականում որևէ կոնֆլիկտ չկա Թանիի ու Ներկայացուցիչների պալատի միջև: Նրա խոսքերով՝ Թանին վարչապետի թեկնածու է:

Լիբիայի կառավարությունն ու Ներկայացուցիչների պալատը Տրիպոլիից տարհանվել են արևելյան Թոբրուք քաղաք, քանի որ մայրաքաղաքում մարտեր են ընթանում թշնամական ուժերի միջև: Լիբիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 3 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս