Մինսկում մեկնարկել են «Մաքսային միություն-ԵՄ-Ուկրաինա» ձևաչափով բանակցությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մինսկում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի նախագահների ու ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման մեկնարկից առաջ բանակցությունների մասնակիցները միասին լուսանկարվել են:
Կողմերը մտադիր են քննարկել տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ կապված ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ: Ուկրաինան այդ համաձայնագիրը վավերացնելու է սեպտեմբերին: Չի բացառվում, որ բանակցությունների ժամանակ կարող է քննարկվել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցը:
Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն ողջունել են միմյանց: Նրանք լուսանկարվելու ընթացակարգի ժամանակ սեղմել են միմյանց ձեռքը: