Բաժիններ՝

Տնտեսական աճը կանխատեսվածից ցածր կլինի. ԿԲ

Հայաստանի առևտրային և ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսական զարգացումների արդյունքում փոխանցվող բացասական ազդեցությունների խորացման, նախատեսվածի համեմատ ավելի թույլ խթանող հարկաբյուջետային քաղաքականության, նախատեսված խոշոր շինարարական ծրագրերի դանդաղ իրականացման և գյուղատնտեսության բացասական զարգացումների հետևանքով տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված գնաճի հախվետվության մեջ։

Արդյունքում՝ 2014 թվականին ակնկալվում է 3.6 – 4.2% տնտեսական աճ (կանխատեսման կենտրոնական արժեքը` 3.9%): Ընդ որում, տնտեսական աճի միտումները կշարունակվեն կանխատեսվող հորիզոնում, և տնտեսական աճը կկայունանա իր ներուժի շրջակայքում:

Նշենք նաև, որ ԿԲ-ն նվազմամբ ուղղությամբ է վերանայել աճը տնտեսության բոլոր ոլորտներում՝ բացառությամբ ծառայությունների։ Այս ոլորտում, ըստ ԿԲ կանխատեսումների, իրական աճը 2014թ. կկազմի 5.2-6.2%-ի շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս