Գառնիում բացօթյա սրճարանի փոխարեն առաջիկայում հովանոցներ կտեղադրվեն. news.am
Գառնիի արքունական բաղնիքի դիմաց բացօթյա սրճարան կառուցելու վերաբերյալ Մշակույթի նախարարությունը դեռ որոշում չի կայացրել, սակայն շուտով այստեղ կտեղադրվեն արդեն հովանոցներ: Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:
«Առայժմ ոչինչ չենք ձեռնարկում՝ սրճարանի հետ կապված: Ինչպես գիտեք, արդեն 9 նստարան ենք տեղադրել հանգստի համար, շուտով մեր հնարավորություններով հովանոցներ էլ կտեղադրենք՝ անձրեւից եւ արեւից պաշտպանվելու համար: Սա արվելու է բացառապես ՊՈԱԿ-ի միջոցներով»,- ասաց նա:
Մանրամասներն՝ այստեղ