Բաժիններ՝

Գերմանիան չի պլանավորում զինվորներ ուղարկել Ուկրաինա և Իրաք. Մերկել

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանությունները չեն պլանավորում իրենց զինվորներին ուղարկել Ուկրաինայի արևելք՝ ճգնաժամի կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Մենք զինվորներ չենք ուղարկի՝ լուծելու համար Ուկրաինայի հակամարտությունը»:

Մերկելի խոսքերով՝ Գերմանիայի իշխանությունները վերստին ձեռնամուխ կլինեն Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղիների փնտրտուքին:

Մերկելը հավելել է, որ Գերմանիան զինվորականներին չի ուղարկի նաև Իրաք՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Գերմանիան ռազմական օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս