Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթի մասնակիցները շարժվում են դեպի Ռուսաստանի դեսպանատուն
Այսօր՝ ժամը 12-ին, մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի:
Երթը մեկնարկել է Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև շարունակվել դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Համապատասխան նամակ-դիմումներ հանձելուց հետո, երթի մասնակիցները գնացել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իսկ այժմ շարժվում են դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանություն։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել էր Ռուսաստանում ապրող եւ գործունեություն ծավալող մեծահարուստ Լևոն Հայրապետյանին: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի