Բաժիններ՝

Հայկական զինուժը լռեցրել է Բարեկամավանը գնդակոծողներին. ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ. ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից, օգոստոսի 2-ին, հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը:

Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ:

Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031