Բաժիններ՝

Եվս 5 հաշմանդամ աշխատանքի կանցնի ԱԻՆ-ում

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա էր նաև ԱԻ նախարար Ա. Երիցյանը։

Հանձնաժողովում ընդգրկված են ԱԻ նախարարության, փրկարար ծառայության և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների («Ունիսոն», «Փյունիկ») ներկայացուցիչներ:

Հարցազրույցի էր հրավիրվել աշխատանքի համար դիմած սայլակավոր 5 քաղաքացի: Բոլորն էլ Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներից:

Հանձնաժողովն անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուրին` փորձելով անմիջական զրույցի ընթացքում հնարավորինս բացահայտել աշխատանքի համար դիմած քաղաքացիների ներուժը:

Նիստի ավարտին հանձնաժողովը որոշեց բավարարել 3 քաղաքացու դիմում, որոնք բոլորն էլ պիտի աշխատանքի անցնեն Լոռու մարզային փրկարարական վարչության նորաստեղծ ճգնաժամային կառավարման կենտրոնում:

ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց արագ կարգով պատրաստել աշխատանքի ընդունման հրամանները և սկսել վերապատրաստման դասընթացները: Ընդհանուր առմամբ` Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում աշխատանքի է ընդունվել հաշմանդամություն ունեցող 5 քաղաքացի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս