Բաժիններ՝

Լավրով. Ղրիմը Ռուսաստանի մասն է

«Ղրիմը Ռուսաստանի մասն է: Ղրիմի հարցով որևէ բանակցություն որևէ մեկի հետ չի եղել, չկա և չի կարող լինել»,- «ИТАР-ТАСС»-ի հաղորդմամբ` այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս պատասխանը հիմնված է Ղրիմի ժողովրդի միանշանակ կամարտահայտման վրա, որը տեղի է ունեցել այս տարվա մարտի 17-ին, և այս կապակցությամբ բոլոր որոշումներն արդեն ընդունված են»,- ավելացրել է Լավրովը:

Այս հարցի համատեքստում միաժամանակ նշվում է, որ Եվրամիության 28 անդամ-պետությունների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովն այսօր նախատեսված նիստի ժամանակ քննարկելու է ԵՄ-ի կողմից Ղրիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս