Բաժիններ՝

Ֆլոյդ Մեյվեդերը գլխավորում է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

Forbes-ի՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում առաջին հորիզոնականը այս տարի զբաղեցրել է  37-ամյա բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերը, որի ընդհանուր եկամուտը մեկ տարվա կտրվածքով կազմել է 105 միլիոն դոլար:

Մեյվեդերը սովոր է միլիոններ աշխատել ռինգում։ Սկսած 2007 թվականից, երբ նա պարտության մատնեց Օսկար Դա Լա Հոյային, յուրաքանչյուր մենամարտի համար ստացել է նվազագույնը 25 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, 1996 թվականին պրոֆեսիոնալ բռնցքամարտ գալուց հետո նա ռինգում վաստակել է 400 միլիոն դոլար։ Սակայն տարվա կտրվածքով երբեք այսքան մեծ եկամուտ չի ունեցել։

Ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկի երկրորդ հորիզոնականում է ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդոն` 80 միլիոն տարեկան եկամտով: Երրորդը բասկետբոլիստ ԼեԲրոն Ջեյմսն է` 72.3 միլիոն դոլարով:

Ամենաերիտասարդ ամենաբարձր վարձատրվող մարզիկը բասկետբոլիստ Դերրիք Ռոուզն է, որը տարվա ընթացքում վաստակել է 36.6 միլիոն դոլար: Կին մարզիկների մեջ ամենաբարձր վարձատրվողը թենիսիստուհի Մարիա Շարապովան է` 24.4 միլիոն դոլարով:
Աղբյուրը` Forbes.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս