Բաժիններ՝

Պուտինն աղմկահարույց օրենք է ստորագրել

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն օտար ինտերնետային բոլոր ընկերություններին, որոնք վաճառք են իրականացնում Ռուսաստանում, պարտավորեցնում է ռուսաստանցիների անձնական տվյալները պահպանել միայն երկրի տարածքում:

Այժմ այդ ընկերությունները ռուսաստանցիների անձնական տվյալները հավաքելիս, այդ թվում նաև ինտերնետի միջոցով, պարտավոր են դրանք պահպանել Ռուսաստանի տարածքներում գտնվող տվյալների բազաներում:

Դա նշանակում է, որ օտար ինտերնետային ընկերությունները, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը կամ Booking.com-ը պետք է սեփական ներկայացուցչությունները բացեն Ռուսաստանում, որպեսզի հնարավորություն ստանան պահպանելու ռուսաստանցիներին առնչվող անձնական տեղեկատվությունը: 

Լրատվամիջոցն ընդգծում է, որ նոր օրենքի ընդունման հետևանքներից մեկը կարող է լինել այն, որ ոչ միայն անհնար կդառնա ինտերնետի միջոցով տոմսեր և հյուրանոցային համարներ ամրագրելը, այլև՝ օտար ավիաընկերությունների ծառայություններից օգտվելը:

Բացի այդ, օգտատերերը կարող են զրկվել անգամ ռուսական ավիաընկերությունների չվերթների համար տոմսեր ամրագրելու հնարավորությունից, քանի որ ռուսական փոխադրողներն օգտագործում են տոմսերի ամրագրման օտար համակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031