Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է մասնակի զորահավաքի մասին Պորոշենկոյի հրամանը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է «Մասնակի զորահավաքի մասին» նախագահի հրամանը: Տվյալ որոշման օգտին քվեարկել է նիստերի դահլիճում գրանցված 318 պատգամավորից 232-ը:

Փաստաթղթին կից բացատրագրում ընդգծված է, որ մասնակի զորահավաքի մասին որոշում ընդունելը պայմանավորված է Ուկրաինայի տարածքում ահաբեկչական երևույթների տարածմամբ, որոնք հանգեցնում են խաղաղ բնակչության, զինծառայողների ու իրավապահների կործանմանը:

Դրանում նաև նշված է, որ զորահավաքն անցկացվում է 45 օրվա ընթացքում՝ համապատասխան հրամանի ուժի մեջ մտնելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս