Բաժիններ՝

ԵՄ-ի Խորհուրդն այսօր կդիտարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որում քննարկման հիմնական առարկաներ են հանդիսանալու Ուկրաինայում տիրող իրավիճակը, այդ թվում նաև մալայզիական օդանավի կործանման հետաքննությունը և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Մասնավորապես, կարող են սահմանափակվել Ռուսաստան պաշտպանական տեխնիկայի ու երկակի նշանակության տեխնոլոգիաների մատակարարումները: Տեսականորեն տվյալ պատժամիջոցների տակ կարող է ընկնել նաև Ֆրանսիայի կողմից Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիրներ մատակարարելը:

ԵՄ-ի երկրները Ռուսաստանից պահանջում են ակտիվորեն օգտագործել սեփական ազդեցությունն Ուկրաինայի արևելքում գործող անջատողականների վրա՝ արագորեն հասնելու համար ստեղծված իրավիճակի ապաէսկալացմանը, ինչպես նաև նպաստել Պորոշենկոյի խաղաղության պլանի իրագործման շուրջ բանակցությունների սկսմանը:

Խաղաղության այդ պլանի համաձայն, ամեն տիպի բանակցություններ սկսելուց առաջ անհրաժեշտ է, որ անջատողականները վայր դնեն իրենց զենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս