Բաժիններ՝

ԱՄՆ-ը 47 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ցուցաբերելու Գազայի հատվածին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը 47 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ցուցաբերելու Գազայի հատվածի բնակիչներին: Այս մասին հայտարարել է Կահիրեում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Քերին Կահիրեում բանակցություններ է վարում Գազայի հատվածում հրադադարի հաստատման ուղղությամբ: Նա ԱՊԼ-ի հետ միասին փորձում է ՀԱՄԱՍ-ին համոզել՝ ընդունելու համար հրադադարի հաստատմանն առնչվող Եգիպտոսի նախաձեռնությունը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հետո Գազայի հատվածում ավելի քան 100.000 խաղաղ բնակիչ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ, հարկադրված են եղել լքելու իրենց տները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս