Ուկրաինայի ԱԳՆ-ը քաղաքական ճնշում է համարում ճշգրիտ հարվածներ հասցնելու մասին Լավրովի հայտարարությունը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը քաղաքական ճնշում է համարում Ուկրաինային ճշգրիտ հարվածներ հասցնելու վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
Կլիմկինն ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանն իրավիճակը սրում է տարբեր պատրվակներով: Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետ կապված` Կլիմկինը նկատել է, որ ռուսական ներխուժման մասին լուրերը մշտապես տեղ են գտնում տեղեկատվական տիրույթում.
«Սակայն այդպիսի ներխուժումը համաշխարհային մասշտաբում տոտալ ձևով կփոխի անվտանգության ընկալումը և կհանգեցնի համաշխարհային գերտերությունների միջև բացարձակ այլ զարգացմանը: Պուտինին կարող է նախևառաջ կանգնեցնել այն, որ հենց Ռուսաստանում արձագանքը կարող է լինել ոչ միանշանակ:
Երկրորդ պահն առնչվում է միջազգային իրավունքին: Չնայած Ռուսաստանն արդեն իսկ խախտել է ամեն ինչ, ինչը հնարավոր ու անհնար էր: Եվ երրորդ պահն էլ առնչվում է միջազգային հանրության արձագանքին»: