Այսօր ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Փարպեցու փողոցի 1-28 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: