Բաժիններ՝

Ժերար Դեպարդյեն Ռուսաստանում էկոլոգիապես մաքուր օղի կարտադրի

Անցած տարի Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն մտադիր է բիոօղու արտադրություն կազմակերպել: Այս մասին դերասանը լրագրողներին ասել է Սարատով կատարած այցի ժամանակ:

Նրա խոսքով` 40 աստիճան ունեցող խմիչքը կարտադրվի էկոլոգիապես մաքուր հումքից եւ լեռնային աղբյուրների ջրից, որակը մանրակրկիտ կստուգվի: «Սա ոգելից խմիչքի արտադրության իմ առաջին փորձն է, եւ հուսով եմ ամեն ինչ հաջող կլինի: Միաժամանակ կցանկանայի, որ ավելի շատ մարդիկ ալկոհոլային խմիչքներից նախընտրեն գինին»,-ասել է ֆրանսիացի դերասանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս