Դոլարը կես դրամով էժանացավ
                                    Այսօր՝ հուլիսի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.49 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն 300 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 406.5 դրամ, վաճառքինը՝ 409.5 դրամ։   
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    