Բաժիններ՝

«Բոկո Հարամ» խմբավորումն ստանձնել է Աբուջայում առևտրի կենտրոնի պայթեցման պատասխանատվությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիգերիայում գործող իսլամական «Բոկո Հարամ» արմատական խմբավորման առաջնորդ Աբուբաքր Շեկաուն ստանձնել է երկրի մայրաքաղաք Աբուջայի առևտրի կենտրոնում իրականացված պայթյունի պատասխանատվությունը:

Հունիսի վերջին իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 21 մարդ: Շեկաուն հայտարարել է, որ հենց ինքն է զինյալներին հրամայել պայթեցնել առևտրի կենտրոնը: Հունիսի 25-ին պայթյուն էր տեղի ունեցել Աբուջայի Banex առևտրի համալիրում: Այն ժամանակ զոհվել էր 21 մարդ և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել ևս 52 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031