Աբրահամ Բախչագուլյանը խոշոր բիզնեսմենների ծպտյալ դասին է պատկանում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է. «Պարզվում է՝ խոշոր բիզնեսմենների ծպտյալ դասին է պատկանում նաև սննդի և անվտանգության տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը, որը, իհարկե, օլիգարխ չէ, բայց, մեր տեղեկություններով, այնքան էլ հեռու չէ բիզնես աշխարհից։

Ճշգրիտ աղբյուրի համաձայն, նա ամենաուղղակի առնչությունն ունի շինանյութի ներկրման, ինչպես նաև մեկանգամյա օգտագործման տարաների ներկրմամբ զբաղվող մի խոշոր ընկերության հետ։ Նման լուրջ գործերի մեջ ներգրավվելով, հավանաբար, դժվար է ժամանակ գտնել բուն ծառայողական պարտականությունների կատարման համար։

Գուցե նաև այս պատճառով է Հայաստանում վաճառվող սննդի որակն այսքաև խայտառակ։ Տեսչության պետի բիզնես-նախասիրություն ների վերաբերյալ տեղեկու թյունը նախքան հանրու թյան դատին հանձնելը, բնականաբար, պետք է ճշտեինք նրա հետ։

Սակայն արդեն երկու օր է, ինչ պարոն Բախչագուլյանն անհա սանելի է, իսկ նրա գերատեսչությունը մեռյալ գոտի է հիշեցնում։ Ոչ մամուլի քարտուղարն է տեղում, ոչ ինքն է իր աշխատասենյակի հեռախոսին պատասխանում։ Չնայած կարելի է 100 տոկոսի հավանականությամբ կանխագուշակել, որ մեր հարցին պարոն Բախչագուլյանը բացասական պատասխան կտար, կասեր, որ ինքը բիզնես չունի»։

Ամբողջությամս կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս