Ըստ Արմեն Աշոտյանի՝ դիմորդները ետ են վերցրել դիմում-բողոքը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախարարությունը և բուհը ակտիվ աշխատեցին երիտասարդների հետ: Եվ ահա այսպիսի բովանդակությամբ նոր գրություն ենք ստացել.
«Բոլոր դիմորդների անունից ցանկանում ենք ետ վերցնել սույն թվականի հունիսի 30-ին մուտքագրված դիմում-բողոքը, քանի որ համալսարանում տեղի է ունեցել հանդիպում մեր՝ դիմորդներիս և ընդունող հանձնաժողովի անդամների և մասնագետների միջև, որի ընթացքում ստացել ենք մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները»:
Ընդունելության մարաթոնը մոտենում է ավարտին: Առիթից օգտվելով` կրկին հաջողություն և համբերություն եմ մաղթում բոլոր դիմորդներին և իրենց ծնողներին:
Իսկ քննությունների ընթացքով հետաքրքրված ԶԼՄ-րին խնդրում եմ տարածել նաև այս նորությունը»: