Կիևի «Մայդանում» կրակոցներ են հնչել. կան տուժածներ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր կրակոցներ են հնչել Կիևի Անկախության մայդանում: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ակտիվիստ Սոտեն Մայդանուն: Նրա խոսքերով՝ տեղի ունեցածը սադրանք է, հարձակում ձեռնարկած անձինք եղել են դիմակներով:
Որոշակի տվյալներով՝ հարձակում գործածների թիվը կազմել է 40 մարդ, որոնք հարաձակվել են երկու խմբով, տարբեր ուղղություններից: Նրանց թիրախում եղել են ոչ սլավոնական արտաքինով մարդիկ: Նրանք նաև զինված են եղել շղթաներով ու մահակներով: Տուժել է «Մայդանի» 10-15 ներկայացուցիչ, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:



