Ջեսիկա Սիմփսոնն ամուսնացել է նախկին ֆուտբոլիստի հետ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` դերասանուհի ու երգչուհի Ջեսիկա Սիմփսոնն ամուսանցել է ԱՄՆ Ազգային ֆուտբոլային լիգայի նախկին խաղացող Էրիկ Ջոնսոնի հետ: Այս մասին հայտնել է Սիմփսոնի մամլո քարտուղար Լորեն Աուսլանդերը:
Նրա խոսքերով` հարսանեկան արարողությունն անցկացվել է երեկ, Կալիֆոռնիայի ռանչոյում: Սիմփսոնն ու Ջոնսոնը սկսել են հանդիպել 2010 թվականին: Չնայած նրան, որ զույգերն ունեն երկու երեխա (երկամյա դուստր և մեկամյա տղա), նրանք որոշել են իրենց հարաբերություններն օրինականացնել միայն հիմա:
Նրանց համար այս ամուսնությունը թվով երկրորդն է: Ջեսիկա Սիմփսոնի առաջին ամուսինը երգիչ Նիկ Լաշեն է, իսկ Ջոնսոնն ամուսնացած է եղել ոճաբան Քերի Ջոնսոնի հետ: