Բաժիններ՝

«Իսլամական պետություն» խմբավորումը ցանկանում է անձնագրեր բաժանել Իրաքում ու Սիրիայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» (նախկինում` «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն») խմբավորումը, որի վերահսկողության տակ գտնվում են վիթխարի տարածքներ Սիրիայում ու Իրաքում, պլանավորում է տրամադրել իր իսկ կողմից հռչակված «Իսլամական խալիֆաթի» անձնագրեր:

Խմբավորման անդամները Twitter-ում տեղադրել են իսլամական խալիֆայության անձնագրերի լուսանկարներ: Դրա վրա գրված է Իսլամական խալիֆաթ և նշված. «Եթե այս անձնագրի սեփականտիրոջը պատճառվի վնաս, ապա մենք հանուն նրա կգործարկենք մեր զորքերը»:

«Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է, որ նոր փաստաթղթերը կստանան Իրաքի ու Սիրիայի սահմանին ընկած քաղաքների մոտ 11.000 բնակիչներ: Անձնագրերն ամենայն հավանականությամբ կտպագրվեն Մոսուլում:

«Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորումը իսլամական խալիֆաթի ստեղխման մասին հայտարարել է հունիսի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031