Բաժիններ՝

Մոսկովյան դատարանը վճռել է հեռակա կարգով կալանքի տակ առնել Դնեպրոպետրովսկի նահանգապետին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոսկովյան դատարանը վճռել է հեռակա կարգով կալանքի տակ առնել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկուն: Նրա փաստաբան Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:

Քննիչները մոտ ժամանակներս պլանավորում են դատարանին նյութեր ուղարկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին կալանավորելու համար:

Սրանից առաջ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Կոլոմոյսկու ու Ավակովի նկատմամբ, ապա նաև միջազգային հետախուզում է հայտարարել նրանց նկատմամբ:

Նրանք մեղադրվում են պատերազմ վարելու արգելված միջոցներ ու մեթոդներ կիրառելու, մարդկանց սպանությունների ու առևանգումների, ինչպես նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս