Ադրբեջանական բանակում սպանություն է կատարվել
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում սպանություն է կատարվել: Միջադեպը գրանցվել է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում:
Երկու ծառայակիցների միջև բռնկված վեճի ժամանակ զինվոր Յաշար Ախաձադեն երկաթի կտորով հարվածել է իր ծառայակից Իլկին Մուսթաֆաևին, ով ստացած հարվածից մահացել է: Ադրբեջանի ՊՆ-ը հաստատել է տեղի ունեցածը:
Զինդատախազությունը տվյալ փաստով հարուցել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: