ԽՍՀՄ-ում եղել է և՛ սեքս, և՛ էրոտիկա, և՛ պոռնոգրաֆիա
Ռուսաստանի պետական գրադարանը բացել է իր հատուկ պահոցներից մեկի գաղտնիքը: Փակ սեկցիայում մինչ օրս պահվում են ԽՍՀՄ ժամանակաշրջանում արգելված էրոտիկ եւ պոռնոգրաֆիկ բնույթի հրատարակություններ եւ նյութեր` գրքեր, նկարներ, լուսանկարներ, ֆիլմեր:
Հատուկ պահոցը հիմնադրվել է դեռ բոլշեւիկների կողմից, ովքեր այդտեղ են բերել ազնվականությունից խլված գրականությունը, The Moscow Times-ին ասել է գրադարանի աշխատկից Մարինա Չյորնին:
Հավաքածուն տարիների ընթացքում շարունակել է համալրվել: Վերջին անգամ այն համալրվել է 1960-1980 թվականներին, երբ առգրավվել են արտասահմանյան նյութեր: «Ոչ մի համակարգված մոտեցում չի եղել: Այստեղ բերել են ամեն ինչ, ինչ պատշաճ չեն համարել: Այդպիսով, հատուկ պահոցում են հայտնվել The Beatles-ի ձայնասկավառակները, «Կամասուտրա»-ի անգլերեն օրինակը, հայհոյական չաստուշկաների գրքույկը եւ այլն»,- ասել է աշխատակիցը:
Մինչեւ հիմա փակ պահոցները դեռ ամբողջապես ուսումնասիրված չեն: Չկա պահվող գրականության եւ նյութերի ամբողջական կատալոգ, դրանցից շատերը որեւէ տեղ գրանցված չեն: «Որոշել ենք հատուկ պահոցները պահել անձռնմխելի` որպես անցյալ դարաշրջանից մնացած ժառանություն»,-ասել է գրադարանի աշխատակիցը:
Նա նաեւ ասել է, որ ԽՍՀՄ կառավարության մի շարք անդամներ պահոց այցելելու սովորություն են ունեցել, օրինակ` Սեմյոն Բուդյոննին, Միխայիլ Կալինինը, քանի որ կառավարության անդամների համար մուտքն ազատ է եղել: