Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրել են Ասոցացման համաձայնագրեր
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագրեր: Եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրում էր Ասոցացման համաձայնագրի միայն տնտեսական մասը (քաղաքական մասը ստորագրվել էր այս տարվա մարտի 21-ին), ապա Վրաստանն ու Մոլդովան ամբողջովին ստորագրեցին այդ համաձայնագիրը, որը նախաստորագրել էին նախորդ տարվա նոյեմբերի վերջին, Վիլնյուսում:
Համաձայնագիրը նախատեսում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացում ու տնտեսական ինտեգրում: Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո փաստաթուղթը կարող է ժամանակավորապես մտնել կիրառության մեջ, քանի որ ԵՄ-ի անդամ երկրների խորհրդարանների կողմից դրա վավերացումը կարող է տևել մի քանի տարի:
Ասոցացման համաձայնագրի նպատակը կողմերի աստիճանական մերձեցումն է՝ հենված ընդհանուր արժեքների և արտոնյալ սերտ կապերի խորացման վրա: