Բաժիններ՝

Իլհամ Ալիևը հետևել է զորավարժությունների ընթացքին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանում նշում են զինված ուժերի ստեղծման 96-ամյակը: Դրա հետ կապված՝ այսօր անցկացվել են մասշտաբային օպերատիվ-տակտիկական զորավարժություններ, որոնց մասնակցել են ՊՆ-ի, ՆԳՆ-ի Ներքին զորքերի ու Պետական սահմանային ծառայության զորամասերը:

Զորավարժությունների անցկացման հիմնական փուլին (ստորաբաժանումների տակտիկա-մարտական կիրառում) հետևել է Ադրբեջանի նախագահ, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զեկուցել է Ալիևին:

Իլհամ Ալիևը ծանոթացել է զորավարժությունների գոտու ընդհանուր սխեմայի և ռազմական տեխնիկայի, հանդերձանքի տեսակի ու անձնակազմի սննդային ապահովման մակարդակի հետ:

Ընդհանուր առմամբ, զորավարժություններում ներգրավված է մինչև 4000 զինծառայող, 80 տանկ, մինչև 100 զրահամեքենա, մոտ 80 հրետանային համակարգ, 10 մարտական ինքնաթիռ, մինչև 20 մարտական ու ռազմափոխադրման ուղղաթիռ: Զորավարժություններից հետո Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել զինվորականների առջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս