Վարչապետը նկատողություն արեց Վլադիմիր Գասսպարյանին
Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում սկանդալային միջադեպ տեղի ունեցավ: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում էր իր կողիքն նստած պաշտոնյաների՝ ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ:
«Չի կարելի, չէ՞, էդքան շատ խոսել»,- հանկարծ Գասպարյանին նայելով հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդհատելով զեկուցողին: Վարչապետի նկատողությունը Վլադիմիր Գասպարյանն ընդունեց լուռ համաձայնությամբ: