Բաժիններ՝

Կահիրեի մետրոպոլիտենի 4 կայարանում պայթյուններ են գրանցվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան մի քանի պայթյուն է գրանցվել Կահիրեի մետրոպոլիտենում: Դրանց հետևանքով տուժել է երկու մարդ: Ինքնաշեն պայթուցիկ սարքերը պայթել են Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնական ու հյուսիսային հատվածներում գտնվող 4 կայարաններում:

Դրանից հետո կասեցվել է ստորգետնյա երթևեկությունը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները: Ահաբեկչությունների պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:  Սակայն տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ պայթյունների հետևում կանգնած են նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30