Սարյան փողոցից Ոստիկանություն բերման է ենթարկվել 27 անձ
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/akcia.jpeg)
Սարյան փողոցից այսօր Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 27 անձ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ բերման ենթարկվածների հարցով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ այդպիսով իրենց դժգոհությունը հայտնելով հանձնաժողովի վերջին որոշման՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Ոստիկանության կողմից որոշ քաղաքացիների դեմ բռնություն է կիրառվել: