Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նոր փուլը կարող է անցկացվել հուլիսի 2-ին

Iran.ru կայքի փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին: «Վեցյակի» պատվիրակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի որ մեկ ամիս է մնացել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության հասնելուն, կողմերին անհրաժեշտ է զգալի առաջխաղացում ունենալ դրա մշակման գործընթացում:

Ավելի վաղ կողմերը չէին բացառել, որ մինչև հուլիսի 20-ը կանցկացվի բանակցային նոր փուլ, թեև նախորդ շաբաթ Վիեննայում ընթացած բանակցային հինգերորդ փուլը շատերը որակում էին որպես վճռորոշ փուլ:

Տեսանյութեր

Լրահոս