Թուրքական մամուլը ներկայացրել է Էրդողանի «նախագահական ռազմավարությունը»
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/erdogan-in-cankaya-stratejisi-6181094_3660_400.jpg)
Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Ռեդջեփ Էրդողանի ռազմավարությունը՝ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Իշխող «Արդարարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) որոշել է նախագահական ընտրությունների համար առաջ քաշել Էրդողանի թեկնածությունը:
Մշակվել է նաև Էրդողանի «նախագահական» ռազմավարությունը: Դրա համաձայն, նախընտրական կամպանիայի ժամանակ Էրդողանը հանդես չի գա իրեն բնորոշ խիստ ոճով: Փոխարենը նա հետևելու է հանգիստ, առանց լարվածության ու լեզվակռիվների ընտրական կամպանիա անցկացնելու ռազմավարությանը:
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին: