Մենք մեր կողմից ապացուցեցինք, որ հավատարիմ ենք եվրոպական ուղուն. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Ռումինիայի, Մոլդովայի, Չեխիայի ու Սերբիայի վարչապետերի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հունիսի 27-ին Ասոցացման համաձայնագիր է ստորագրելու ԵՄ-ի հետ և այդ քայլով անցում է կատարելու հարաբերությունների որակական նոր փուլի:

Ռումինիայում գտնվող Գարիբաշվիլին հիշատակել է արևելա-եվրոպական գործընկերների հետ ԵՄ-ի անդամ երկրների խորացված հարաբերությունների մասին: Նրա խոսքերով՝ 5 տարի առաջ մեկնարկած «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նոր հնարավորություններ բացեց ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար.

«Մենք մեր կողմից ապացուցեցինք, որ հավատարիմ ենք եվրոպական ուղուն՝ իրականացնելով ժողովրդավարական բարեփոխումներ ու եվրոպական նորմերին ու չափորոշիչներին համապատասխան, արդիականացնելով մեր հասարակությանը:

Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի եվրոպական ընտրությունը հենվում է երկրի բնակչության 85 տոկոսի ու քաղաքական բոլոր հիմնական կուսակցությունների աջակցության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս