Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են Ուկրաինայի «գազային խնդրի» արդարացի լուծման հարցը
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը քննարկել են Ուկրաինայի «գազային խնդրի» արդարացի լուծումը գտնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Մոսկվայի, Կիևի ու Բրյուսելի միջև շուտափույթ խորհրդակցություններ գումարելու թեման՝ վերլուծության ենթարկելու համար ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը:
Ընդգծվել է, որ ներկա դրությամբ անհրաժեշտ է հասնել Ուկրաինայում կայուն հրադադարի հաստատմանը: Արտգործնախարարները պայմանավորվել են սերտ շփման մեջ մնալ տվյալ և այլ հարցերի շուրջ:
ԵՄ-ն ու Ուկրաինան պլանավորել են Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հունիսի 27-ին: