ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է կուտակայինը
Այս պահին Ազգային Ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է կուտակային կենսաթոշակի վերաբերյալ օրենքների փաթեթը: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, թե փաթեթում ներառված նախագծերը խմբագրվել և վրիպակները վերացվել են:
«Բուն բովանդակության հետ կապված, ցավում եմ, որ ավելի ընդլայնված չկարողացանք քննարկել օրինագծերը, որ տեղ են գտել փաթեթում, բայց հանրությանը ուզում եմ հայտնել, որ խնդիրներին լուծում է տրվել»,- ասաց նա:
Ասատրյանը շեշտեց իր կարծիքով ամենակարևորը՝ փուլային ներդրման առաջարկը, որ մասնավոր հատվածում աշխատողները ունեն կամարտահայտության իրավունք: