Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց քվեարկության պատկերը
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քվեարկության պատկերը.
«Ոչ իշխանական ուժերը մեղադրում էին, որ Սպարտակ Մելիքյանի կողքը նստած Մուրադ Մուրադյանը և Արթուր Գևորգյանի կողքը նստած Արման Սահակյանը քվեարկել են: Պատկերը կարող եմ տրամադրել»,- ասաց Շարմազանովը՝ հայտարարելով, որ Մուրադ Մուրադյանը և Արման Սահակյանը չեն քվեարկել:
«Ում անհրաժեշտ է, ես այս փաստաթուղթը կտրամադրեմ»,- կրկնեց նա և ուշադրություն հրավիրեց, որ այսօր այս դահլիճում քննարկվում է շատ կարևոր հարց՝ գազի հարցը, որի մասին աղմուկ-աղաղակ էին բարձրացնում ոչ իշխանական ուժերը և դարձրել էին ՀՀ քաղաքական թիվ մեկ օրակարգը. «Ուր են հիմա իրանք: Կա՞ն: Չկան: Հետևություն՝ ո՞րն էր իրենց նպատակը՝ ժողովրդի մատից փուշ հանե՞լ, թե՞ ուղղակի խոսել: Հետևությունները թողնում եմ ձեզ»: