Հյուսիսային Իրաքի քրդերը նավթի առաջին խմբաքանակը վաճառել են Իսրայելին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը, առանց հաշվի նստելու Բաղդադի կենտրոնական կառավարության հետ, վաճառել է նավթի առաջին խմբաքանակը:
Բաղդադի ու Էրբիլի միջև ճգնաժամի առաջացման պատճառ հանդիսացած նավթի առաջին խմբաքանակը վաճառվել է Իսրայելին, ով հանդիսացավ քրդական նավթի առաջին գնորդը:
Քրդական նավթը նավթամուղով հասցվել է Թուրքիայի միջերկրածովյան հատվածում գտնվող Ջեյհան նավահանգիստ, որտեղից էլ SCF Altai լցանավով հասցվել է Իսրայելի Աշկելոն նավահանգիստ: