Կրեմլը սպասում է Ուկրաինայի բացատրություններին ու ներողությանը
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/1403306941-4438-moskva-kreml.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից երկրի հարավ-արևելքում ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարությունն արվել է պատահաբար կամ գիտակցաբար` «Դոլժանսկի» սահմանային անցակետի շրջանում ռուսական տարածքի հրետակոծման ֆոնին:
Այս մասին երեկ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը. «Ռուսական կողմը սպասում է այդ կապակցությամբ բացատրություններին ու ներողությանը»: Ռուսական կողմի տվյալներով` «Դոլժանսկի» սահմանային անցակետի հրետակոծման հետևանքով վիրավորվել է Ռուսաստանի մաքսային ծառայության մեկ աշխատակից: