Ռուսաստանը ծանր զրահատեխնիկա է տեղափոխում Ուկրաինայի հետ սահման. ԱՄՆ պետդեպարտամենտ
ZN.UA-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի իշխանությունները տեղեկություններ ունեն, որ Ռուսաստանը պատրաստվում է հավելյալ տանկեր ուղարկել Ուկրաինայի հետ սահման: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին.
«Մենք համոզված ենք, որ նախորդ շաբաթ Ռուսաստանն ուկրաինական սահման է ուղարկել տանկեր ու ռեակտիվ սարքեր, որոնք ուղարկվել են Ռուսաստանի հարավ-արևմուտքում իրենց կենտրոնակայաններից: Մենք ունենք տվյալներ, որ պատրաստվում են կենտրոնակայաններից նոր տանկեր ուղարկելուն:
ԱՄՆ-ը տվյալներ ունի, որ Ռուսաստանն իր հարավ-արևմուտքում կենտրոնացրել է հրետանային զենք` ներառյալ դրա այն տիպերը, որոնք կիրառում են ուկրաինական ուժերը, բայց ոչ Ռուսաստանի կանոնավոր զորքերը: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը կարող է շուտով այդ սարքավորումը մատակարարել անջատողականներին»: