Ուելսի գագաթաժողովում Վրաստանին չի առաջարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլան. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` սեպտեմբերին Ուելսում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որում, ամենայն հավանականությամբ, Վրաստանին չի առաջարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլան, ինչը հանդիսանում է դաշինքին անդամակցելու նախապատրաստական փուլ:

Այս մասին գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները. «Հազիվ թե, նրանք (Վրաստանը) ստանան գործողությունների պլան: Դա կհարուցի Ռուսաստանի զայրույթը և ոչինչ չի տա դաշինքին»:

Գործակալության տվյալներով` Ուելսի գագաթաժողովին Վրաստանին հավանաբար կներկայացնեն ՆԱՏՕ-ի հետ «համագործակցությունն ուժեղացնելու» մասին միջոցների փաթեթ, որն իրենում կարող է ներառել առավել սերտ քաղաքական համագործակցություն, վրացի զինվորականների ուսուցում, Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի բյուրոյի ուժեղացում:

Տեսանյութեր

Լրահոս