ԲՀԿ-ի քարտ բլանշը կառավարությանը

Մինչև երեկ հայտնի չէր, թե ԲՀԿ-ն ինչպիսի դիրքորոշում ունի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նկատմամբ, որը խորհրդարան է ներկայացրել Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը: Երեկ ԲՀԿ-ականները հայտարարել են, որ իրենք ևս կողմնորոշվել են և քառյակի մյուս երեք կուսակցությունների հետ համերաշխ դեմ են քվեարկում:

Սակայն այս հարցի շուրջ ելույթ ունենալով` ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2017թ. ԲՀԿ-ն իր գործընկեր կուսակցությունների հետ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններում քաղաքական մեծամասնություն ձևավորել և փոխել օրենքը:

168.am-ը փորձել է քառյակի մյուս անդամներից ևս ճշտել, թե արդյոք նրանք է՞լ են մտադիր սպասել մինչև 2017թ., թե մինչ այդ ինչ-որ գործողություններ, այնուամենայնիվ, ձեռնարկելու են:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս