Բաժիններ՝

Ամառային հանգիստը՝ Ծաղկաձորում և Հանքավանում

Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա հունիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում:

Պատասխանատուների խոսքով՝ երեխաների ճամբարային առօրյան հագեցած կլինի մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներով, հայրենասիրական ու ճանաչողական բնույթի տարբեր դաս-խաղերով:

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է տարվել ծնողների հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և նրանց առօրյան այդ նախասիրությունների համաձայն առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:

Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաև ճամբարականներին մարզահագուստներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը: Առաջին հերթափոխով ճամբար է մեկնել 325 երեխա, ում տեղերում ճանապարհել և ուրախ ժամանց ու բարի հանգիստ են մաղթել վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները: Երկրորդ և երրորդ հերթափոխերով ճամբար կմեկնի ևս 425-ական երեխա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս