Բաժիններ՝

Այստեղ քաղաքական որոշման խնդիր կա. Միքայել Մելքումյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում խմբակցության անունից ելույթ ունենալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի հետ կապված, հայտարարեց, որ այստեղ քաղաքական որոշման խնդիր կա:

«Ես հպարտ եմ, որ ելույթ եմ ունենում քաղաքական այս ամբիոնից»,- ասաց նա:

Ըստ Մելքումյանի՝ ամեն ինչի հիմքում պետք է լինի մարդկայինը. «Մեզ լսում է ամբողջ ժողովուրդը: Պետք է մասնագիտական վերուծությունը համադրել քաղաքական որոշումների հետ: Հայաստանի թիվ մեկ լրջագույն խնդիրն այն է, որ ասում են՝ կա քաղաքական որոշում, ինչ ուզում եք արեք: Մենք դեմ ենք այս տեսքով ռեֆորմի իրականացմանը, գտնում ենք, որ ոչ թե կոսմետիկ, այլ լուրջ վերափոխման կարիք ունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս