Պորոշենկոն հրաժարվել է բանակցել ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի զինյալների հետ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի բանակցի «Դոնեցկի ժողովրդական հանարապետություն» (ԴԺՀ) և «Լուգանսկի ժողովրդական հանրապետություն» (ԼԺՀ) ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտարարել է Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցերով Ուկրաինայի նախագահի լիազոր Իրինա Գերաշչենկոն.
«Ակնհայտ է, որ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ որևէ բանակցություններ չեն կարող լինել, որովհետև նրանք ստանձնել են մեր լավագույն զինվորականներով ուկրաինական ինքնաթիռներ կործանելու և խաղաղ բնակիչներին առանց խղճի խայթի սպանելու պատասխանատվությունը»:
Գերաշչենկոն ընդգծել է, որ բանակցություններն անցկացվում են միայն նրանց հետո, ովքեր պատրաստ են իսկապես կիսել խաղաղության հաստատման, եղբայրասպան պատերազմի դադարեցման համար նախագահի խաղաղության պլանը: Նրա խոսքերով՝ նախագահը հանդիպել է Դոնբասի տեղական իշխանական մարմինների ներկայացուցիչների հետո:
Գերաշչենկոն հավելել է, որ Պորոշենկոն մտադիր է ընդլայնել «կլոր սեղանի» մասնակիցների շրջանակը՝ դրանում տեղական լեգիտիմ իշխանության ներկայացուցիչներից ու գործարարներից բացի, ներգրավելու նաև մտավորականության ու լրագրողական շրջանակների ներկայացուցիչներին: