Ջոն Քերիի հարավկովկասյան այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ. Մորնինգսթար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը մեկնաբանել է ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ամռան սկզբին ժամանելու է Հարավային Կովկաս, այդ թվում նաև Ադրբեջան:

Մորնինգսթարը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում այցի ժամկետի մասին: Նրա խոսքերով՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շատ է ցանկանում այցելել Հարավային Կովկաս, սակայն այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս