ԱԺ-ում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկումը (ուղիղ եթեր)
Այսօր Ազգային ժողովի նիստը սկսվեց առանց արտակարգ միջադեպերի և վերջապես հաջողվեց քվեարկություն կազմակերպել նախորդ օրերին քննարկված օրինագծերի վերաբերյալ:
Բոլոր օրինագծերն ընդունվեցին, այդ թվում` ավտոտրանսպորտային միջոցների կողմից թույլ տրված խախտումների համար վարչական տուգանքների նվազեցման մասին օրինագիծը: ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն հայտարարեցին, որ թեև իրենց առաջարկները ոչ ամբողջությամբ, սակայն ընդունվել են և իրենք կողմ են նախագծին:
ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը նույն տրամաբանությամբ և որոշ վերապահումներով կողմ արտահայտվեցին նաև «Շրջանառության հարկի մասին» օրինագծին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախկինում իրենք ներկայացրել են նման օրինագիծ, սակայն կառավարությունը, անհասկանալի պատճառներով, մերժել էր:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իր առաջիկա ելույթում կանդրադռնա ՀՀԿ խմբակցության ղեկավարի երեկվա հայտարարություններին: