Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է Իրաքի հարցում համագործակցել Իրանի հետ. Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրաքում գնալով ավելի վատթարացող իրավիճակը կարգավորելու հարցում համագործակցել Իրանի հետ:

Օբաման կարծում է, որ Իրանը կարող է կառուցողական դեր խաղալ տվյալ հարցում: Դրա հետ մեկտեղ նա Թեհրանին կոչ է արել աջակցել Իրաքում այնպիսի կառավարության ձևավորմանը, որը հաշվի կառնի երկրի բոլոր համայնքների (սուննի, շիա և քուրդ) շահերը.

«Եթե Իրանը գա որպես շիաների կողմից զինված ուժ, ապա դա հավանաբար կվատթարացնի իրավիճակն ու երկարաժամկետ հեռանկարում կառուցողական կառավարություն ձևավորելու հեռանկարները:

Մենք նրանց (Իրանին) հասկացնել ենք տվել, որ կարևոր է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հրահրել միջդավանաբական տարաձայնությունները, որոնք էլ կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս